«Իսլամական պետությունը» Մոսուլից հեռանալ փորձող տասնյակ իրաքցիների է սպանել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերջին օրերին տասնյակ քաղաքացիների են սպանել, որոնք փորձել են հեռանալ իրաքյան Մոսուլից:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ականատեսների խոսքով` իսլամիստ գրոհայիններն իրենց զոհերի մարմինները կախել են էլեկտրահաղորդիչ սյունների լարերից, մինչ իրաքյան ուժերը պայքարում են քաղաքն ազատագրելու համար:
Կառավարական զորքերը համառ դիմադրության են հանդիպում Մոսուլի Հին քաղաքում, որը 3 տարի շարունակ գտնվում է իսլամիստ գրոհայինների վերահսկողության տակ:
Ականատեսներից մեկի խոսքով` իր հարազատներից մի քանիսին հայտնաբերել է էլեկտրահաղորդիչ լարերից կախված:
Իրաքյան Քուրդիստանի անվտանգության տվյալներով` գրոհայինները երկուշաբթի և երեքշաբթի 140 իրաքցի քաղաքացու են սպանել: