Լեհաստանում գնացքի ու բեռնատարի բախումից 18 մարդ է տուժել
ՄիջազգայինԼեհաստանի հարավում ուղեւորատար ճեպընթաց գնացքը բախվել է բեռնատարի, ինչի հետեւանքով 18 մարդ է տուժել։
Հիմա դեպքի վայրում աշխատում են 16 հրշեջ բրիգադներ, նաեւ փրկարարական ուղղաթիռներ ու շտապ օգնության մեքենաներ։
18 տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։ 200 մարդ էլ թեթեւ վնասվածքներ է ստացել։
Բախման պահին գնացքում մոտ 300 ուղեւոր է եղել։
Վթարի պատճառները հետաքննում է ոստիկանությունը։