Կալանավորվել է պետերբուրգյան ահաբեկչության գործով ութ կասկածյալներից երրորդը
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում կալանավորվել է ծնունդով Ղրղզստանից Իբրագիբժոն Երմատովը, մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության վեց հավանական կասկածյալներից երկրորդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր առմամբ նա ութ ձերբակալվածներից երրորդն է, ահաբեկչության եւս երկու ենթադրյալ հանցակից Մոսկվայում է ձերբակալվել, նրանցից մեկն արդեն կալանավորված է։
Վեց կասկածյալների բնակարանում խուզարկության ընթացքում առգրավել են պայթուցիկ սարք, որը նման էր «Ապստամբության հրապարակ։ կայարանում վնասազերծված սարքին։
Իբրագբժոն Երմատովի խոսքով ինքը եղբոր հետ միասին բնակարանների վերանորոգումով են զբաղվել Պետերբուրգում։ Երմատովը լրագրողներին պատմել է, որ մահապարտ Ակբարժոն Ջալիլովի հետ միասին նույն սուշի- բարում են աշխատել։
Երմատովը վստահեցնում է, որ տեղյակ չէր, որ բնակարանում ռումբ է պահվում։