Կարեն Կարապետյանի արտակարգ դրությունը
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկ տեղի ունեցած նիստում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ՝ ասելով, որ պետք է աշխատեն շատ ավելի ծանր ընթացակարգով, որպեսզի կարողանան փոփոխություններ իրականացնել: Այս մասին Կարեն Կարապետյանը հայտարարել է ընտրության արդյունքներին անդրադարձի կոնտեքստում:
Կարեն Կարապետյանի համար ներկայիս վիճակը, առավել ևս ընտրություններից հետո, իսկապես արտակարգ դրության վիճակ է: Այն, որ Հայաստանի տնտեսությունում վիճակը ոչ միայն արտակարգ, այլև ըստ էության աղետալի դրության է արդեն մի քանի տարի՝ հայտնի փաստ է: Կասկած չկա նաև, որ ըստ էության անիրատեսական է պատկերացնել, թե ամբողջական, արմատական իշխանափոխություն չլինելու, լիովին նոր իշխանություն չձևավորվելու պարագայում հնարավոր է այս իշխանական համակարգի պայմաններում ամենամեծ ցանկության դեպքում անգամ ունենալ շոշափելի տնտեսական ձեռքբերումներ և փոխել տնտեսության վիճակը՝ այնպես ու այնքան, որ քաղաքացիների համար էլ զգալի դառնա այդ փոփոխությունը: Ընդ որում, զգալին դեռ քիչ է, քաղաքացին ոչ թե փոփոխություն, այլ կյանքի ուղղակի բարելավում պետք է զգա: Եթե չկա ամբողջությամբ նոր իշխանություն, որևէ հին կապից ու կապանքներից զերծ, նմանօրինակ արագ և մասշտաբային փոփոխությունը ուղղակի անհնար է:
Շարունակությունը՝ այստեղ: