Հայտնի է «ԵԼՔ»-ի ավագանու ցանկը
ՔաղաքականությունԵրևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ցուցակում Փաշինյանին կհաջորդեն Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը և Անահիտ Բախշյանը:
Ավելի վաղ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: