«Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
ՔաղաքականությունԱյսօր «Ելք» դաշինքի խորհրդի նիստից հետո դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մասնակցության որոշումը հեշտ չի տրվել, որովհետև ինքը ընտրվել է պատգամավոր, և հարց էր առաջանում, թե ինչպես իր ընտրողները կնայեն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու Փաշինյանի որոշմանը: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ ձայն են տվել, որպեսզի օգտագործվի հնարավորությունը` փոփոխություններ կատարելու համար:
Նշենք, որ «Ելք»-ի ցուցակում է ընդգրկվել նաև «Ժ_առանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը: