Սիրիայում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՍիրիայի Հոմս նահանգի հարավում ամերիկյան հրթիռների՝ բնակելի տների վրա ընկնելու հետեւանքով 9 խաղաղ քաղաքացի է զոհվել, նրանց թվում՝ 4 երեխա։ Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։
Համաձայն աղբյուրի՝ Շայրաթ ավիաբազայի մերձակայքւոմ գտնվող բնակավայրում երկու ամերիկյան հրթիռների ընկնելու հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա եւ քաղաքացիների տներ են ավերվել։ Աղբյուրը հավելել է, որ եւս մեկ հրթիռ ընկել է Էլ-Համրաթ գյուղում, այնտեղ զոհվել են 4 քաղաքացիներ, որոնց թվում՝ երեխա։ Բացի այդ, հրթիռներից մեկը պայթել է Էլ-Մազուն բնակավայրի կենտրոնում՝ ավիաբազայից 4 կմ հեռավորությամբ։ 7 մարդ է տուժել։
Ապրիլի 7- գիշերը ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Շայրաթ ավիաբազային՝ պատճառաբանելով Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակումը։ Վաշինգտոնը հարձակման պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։