Իրանը դատապարտել է Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածը
Ուշադրության կենտրոնումԻրանը վճռականորեն դատապարտել է Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածը: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմի:
Նա նշել է, որ Իրանը «ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի ամենամեծ զոհն է, եւ խստորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառման ցանկացած գործողություն՝ անկախ հանցագործներից եւ զոհերից»:
«Թեհրանն այս միակողմանի գործողության արդարացումը դիտարկում է որպես վտանգավոր, կործանարար եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող ակտ»,- ասել է Քասեմին: Նրա խոսքով՝ այս գործողությունները կբարդացնեն իրադրությունը ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ տարածաշրջանում :