Աննա Դավթյանի նոր ֆոտոշարքն ու լուսանկարչի իրականացած երազանքը
PhotoBravo.am-ը գրում է.
Աննա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ լուսանկարահանման առաջարկը ստացել է Լիլիթ Հարությունյանից, համաձայնելու համար էլ կարեւոր շարժառիթ է ունեցել.«Լուսանկարչուհու հետ ծանոթացել եմ ամուսնուս քրոջ հարսանիքին: Նա, անկախ իմ կամքից, լուսանկարել էր ինձ եւ հրապարակել «Ինստագրամ»-ում: Ուսումնասիրելով իր էջը` հասկացա, որ գործ ունեմ արվեստի մարդու հետ: Նա կարողանում է նկատել գեղեցիկը եւ փոխանցել լուսանկարների միջոցով»:
Ֆոտոշարքի գաղափարը Լիլիթինն է, ինչի համար նա Եկատերինբուրգից հատուկ մեկնել է Մոսկվա: Ոճն ու թեման միասին են որոշել. նախ ընտրել են հագուստը, որին համապատասխան՝ սրահը:
Շարունակությունը՝ այստեղ: