Թրամփն «առայժմ ոչինչ չի ստացել» Սի Ցզինպինի հետ բանակցություններից
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ երկարաժամկետ հեռանկարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների նախագահն այս մասին հայտարարել Է ապրիլի 6-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում տեղի ունեցած ընթրիքին, որը կազմակերպվել Էր ԱՄՆ ՉԺՀ-ի նախագահի ժամանման պատվին:
«Մենք արդեն ունեցել ենք երկարատեւ բանավեճեր, բայց ես առայժմ ոչինչ չեմ ստացել (այդ բանակցություններից),- ասել Է Թրամփը:- Բայց մենք խորացնում ենք բարեկամությունը: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հիանալի հարաբերություններ կհաստատենք»:
Չինաստանի ղեկավարի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված Է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը եւ Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»: Ինչպես սպասվում Է, ղեկավարները կքննարկեն առեւտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջն ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել Է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, որի հետ հանդիպել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 10.54
Թրամփ, Սի Ցզինպին, «հիանալի հարաբերություններ»