Վիտամինային անբավարարության 5 նշան
PhotoՉափազանց գունատ մաշկ
Եթե ձեր մաշկը չափազանց գունատ է, և դա ձեզ հատուկ չէ, ուրեմն դա միայն այն պատճառով է, որ դուք ունեք B12 վիտամինի պակաս: Առանց նրա մենք հոգնածություն և թուլություն ենք զգում: B12-ի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ավելացնել միս ու ծովային մթերքներ:
Չոր մազեր
Չոր, ճյուղավորված և թեփոտ մազերն ահազանգում են բիոտինի (վիտամին B7) պակասի մասին: Հաճախ այն տեղի է ունենում հակաբիոտիկների օգտագործումից հետո: B7-ի քանակն ավելացնելու համար պետք է օգտագործել միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, սունկ և ժամանակավորապես մոռանալ դիետաների մասին:
Այտուցված աչքեր
Եթե դուք ունեք այտուցվածություն աչքերի և վերջույքների շրջանում, հնարավոր է ձեր օրգանիզմն ունի յոդի պակաս: Յոդի ամենատարածված աղբյուրը յոդացված աղն է: Յոդ կա նաև ծովային մթերքների, կաթնամթերքների և հացի մեջ:
Գունատ շրթունքներ
Շրթունքնեը կարող են գունատվել երկաթի պակասից: Այդ մասին հուշում են հիվանդություններն ու ցածր զարկերակային ճնշումը: Երկաթի պարնակությունը լրացնելը շատ հեշտ է: Պետք է շատ կարմիր միս օգտագործել, և ժամանակավորապես հրաժարվել այն մթերքներից որոնք շատ կալցիում են պարունակում:
Լնդերի արյունահոսություն
Սա արդեն խոսում է վիտամին C-ի պակասի մասին: Նրա քանակի պակասությունը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը, մկանային և ոսկրային ցավերի,ատամների խնդիրների: Մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում ցիտրուսային մրգերի և կարմիր բիբարի մեջ: