ԻՊ-ն ստանձնել է Աստրախանում Ռուսական գվարդիայի վրա հարձակման պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աստրախանում Ռուսական գվարդիայի պահակների վրա իրականացված զինված հարձակման պատասխանատվությունը:
Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԻՊ-ի Amaq լրատվական աղբյուրը: Աղբյուրի պնդմամբ` իսլամիստ գրոհայիններն են ապրիլի 4-ին սպանել երկու աստրախանցի ոստիկանի, ինչպես նաև ապրիլի 6-ի գիշերը քաղաքում կրակ են բացել Ռուսական գվարդիայի ջոկատի ուղղությամբ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակումն իրականացնող 4 զինյալները ոչնչացվել են: Նրանցից երկուսն առնչություն ունեին երկու օր առաջ տեղի ունեցած հարձակմանը:
Ապրիլի 4-ին Աստրախանի Լենինյան շրջանում անհայտ անձինք կրակել են երկու ոստիկանի ուղղությամբ, որոնք ժամանել էին ավտովթարի վայր: