Քայլեր են ձեռնարկվում Ասադին պաշտոնից հեռացնելու համար. ԱՄՆ պետքարտուղար
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն «համապատասխան պատասխան» է նախատեսում Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառմանը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պետքարտուղարը հավելել է, որ Սիրիայում «որևէ դերակատարություն» չի տեսնում նախագահ Բաշար ալ-Ասադի համար:
«Ասադի հեռացման գործընթացը պահանջում է միջազգային հանրության ջանքերը նախ Սիրիայում «Իսլամական պետությանը» ջախջախելու, ապա երկրի վիճակը կայունացնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա քաղաքացիական պատերազմներից»,- շեշտել է Թիլերսոնը:
ԱՄՆ պետքարտուղարը հարցականի տակ է դրել Ասադի ճակատագիրը Սիրիայում` նշելով, որ նա «ոչ մի դերակատարություն» չի ունենա երկրում: