Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Ընդդիմադիր ուժերի սխալն այն էր, որ չներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին. Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Եթե խորհրդարանական ընտրություններում իշխանություններին այլընտրանք լիներ, ընտրողը չէր զիջի ադմինիստրատիվ ռեսուրսին և այսօր դուրս կգար փողոց: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ամփոփելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները: Իգիթյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը դուրս չեն գալիս փողոց, որոնց նրանց մի մասը խնդիր էր դրել հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց անցողիկ շեմը, ներկայացվել խորհրդարանում և չստանալով անցողիկ ձայներ, չլուծելով իրենց առջև դրված խնդիրը, չեն ըմբոստանում, որովհետև նկատել են, որ ստացած ձայները համաչափ են իրենց աշխատանքին:

- Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական կառավարման համակարգով ընտրություններ՝ նոր Սահմանադրության, նոր Ընտրական օրենսգրքի սահմաններում: Ակնկալիքները, որ ընտրակեղծարարությունը կնվազի և կբարձրանա հանրային վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ, արդարացվեցի՞ն:

- Հայաստանում եթե կռիվ ու ղալմաղալ չկա, ընտրություններից հետո իրար չեն սպանում, նշանակում է, որ լավ ընտրություններ անցան: Եվրոպացի կոլեգաներս առաջինը դա են մատնանշում: Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ ռեսուրսին, կաշառքին, դա ավելի զարգացած կերպով այս անգամ կիրառվեց: Իշխանությունները մեզ փորձում էին համոզել, որ այս ընտրական համակարգն ավելի ժողովրդավարական է, այնինչ, իրականում, դա այդպես չէր, սա եղավ մեծամասնականից ավելի վատ տարբերակ: Գաղափարական պայքարի ականատես մենք չեղանք, դա հնարավոր չէր, ավելի հեշտ էր հաղթանակ տանել թեկնածուի համար, հատկապես իշխանական գործիչների պարագայում, ովքեր հաճախ իրար դեմ էին պայքարում:

Իսկ ընտրական պրոցեսի վերաբերյալ վստահության մասով, չգիտեմ՝ դա վստահություն կարելի՞ է կոչել, թե ոչ: Այն տեսանկյունից, որ մարդը համոզված էր, որ իր ձայնը տեղ կհասնի, իր փոխարեն չեն քվեարկի, գուցե ինչ-որ իմաստով վստահություն էր, չնայած ես չգիտեմ՝ դա կարելի է վստահություն անվանել, թե ոչ, որովհետև ընտրողն ասում էր՝ ինձ համար միևնույնն է դուք ով եք, որ կուսակցությունից եք, ուզում եք խցկվեք Ազգային ժողով անձնական հարցերը լուծելու համար, իմ կարիքն ունեք, ուրեմն վճարեք դրա համար: Գրեթե բոլորի հանդեպ հանրային նույն վերաբերմունքն էր: Ես սա ավելի շատ արհամարհանք եմ համարում, քան վստահություն, իսկ սա հանգեցրեց նրան, որ այսօր փողոցում ըմբոստացող զանգված չենք տեսնում:

- Այն հանգամանքը, որ հետընտրական զարգացումներ չկան, հարաբերական անդորր է, արդյոք նշանակո՞ւմ է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը ճանաչում են արդյունքները:

- Կուսակցությունները տարբեր խնդիրներ էին դրել իրենց առաջ. նրանց մի մասը խնդիր էր դրել հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց անցողիկ շեմը, ներկայացվել խորհրդարանում, և չստանալով անցողիկ ձայներ, չլուծելով իրենց առջև դրված խնդիրը չեն ըմբոստանում, որովհետև նկատել են, որ ստացած ձայները համաչափ են իրենց աշխատանքին: Այո, եղել է ճնշում ընտրողի վրա, բայց դա միշտ էլ եղել է և եթե ընտրողը ունենար այլընտրանք իշխանությանը, չէր զիջի ադմինիստրատիվ ռեսուրսին: Մյուս մասն էլ այն ուժերն էին, որոնք ժամանակին պահանջատեր էին, արմատական, իշխանություն ու հեղափոխություն էին պահանջում, այսօր այլ լոզունգներով, այլ գաղափարներով էին հանդես գալիս ու ստացան այդ գաղափարին համապատասխան ձայն: Պարզ է, որ բոլորն էլ դժգոհ են, սկսած «Ծառուկյան» դաշինքից, որը սոցիոլոգիական բոլոր հարցումներով առաջատար էր, վերջացրած ընդդիմադիր ուժերով: Հանրության մեջ, սակայն, այդ դժգոհությունը չունի այնպիսի մակարդակ, որ հանրությունը թողնի ամեն ինչ, գնա փողոց:


Տեսեք, ընդդիմադիր ուժերի սխալը նաև այն էր, որ չներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին, որ ժողովուրդը հասկանար, որ Պողոսյան Պողոսին ընտրելով ո՞վ էր լինելու երկրի լիդերը: Այս հարցի պատասխանը շատերը չեն տվել: Ժողովուրդը չի տեսնում՝ ի՞նչ կորցրել այս կամ այն կուսակցությանը ձայն չտալով: Հայաստանում փոփոխություն է եղել, բայց հանրությունը դա չի հասկանում, չի զգում՝ ճակատագրական ընտրություն է անում, թե ոչ:

- Պարո՛ն Իգիթյան, հաջորդ խորհրդարանի իշխանության և ընդդիմության համամասնությունը ինչպե՞ս եք գնահատում: 2 ընդդիմադիր ուժ կա, 2 իշխանական:

- ՀՀԿ-ականները ասում են, որ իրենց դեմ որևէ խաղ չկա, եթե ուզենան միայնակ կձևավորեն կառավարությունը, ցանկացած հարց կլուծեն առանց որևէ աղմուկի: Միաժամանակ ասում են, թե իրենց գործընկերոջը՝ ՀՅԴ-ին միայնակ չեն թողնի, մի 2-3 պորտֆել կտան, ՀՅԴ-ն առայժմ չի արտահայտվել, բայց կարծում եմ, որ դեմ չի լինի: Կայուն մեծամասնությունը վատ է, դա նշանակում է՝ ինչ կուզենք, կանենք, թող խոսափողներով ձայն բարձրացնեն, բղավեն, մենք ինչ կուզենք կանենք: Դրականն այն է, որ 1/3-րդին հասնող ընդդիմությանը փոքրիկ հնարավորություններ այս համակարգով տրված են ազդելու: Բայց ես չեմ կարծում, որ սա մեծ խնդիր է, կփոխվի որևէ բան: Լավ է, որ «ԵԼՔ»-ն ու «Ծառուկյան» դաշինքը զգալի ձայն ունեն, բայց այս համակարգով այդքանը քիչ է:

- Նախընտրական շրջանում շատ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց թեզ, ըստ որի ՀՀ-ն առաջինը պետք է ստորագրի Մադրիդյան սկզբունքները: Սա գնահատվեց որպես պարտվողական քաղաքականություն, փոխզիջումային: Հնարավո՞ր է, որ այս թեզը դեռևս քննարկվի ու շարունակություն ունենա:

- Ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկվեց: Քննարկում նշանակում է, որ սեղանի շուրջ հավաքվում են քաղաքական ուժեր, դեբատներ են ընթանում: Նման բան չի եղել, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի 2 հայտարարություն, ելույթ, որին արձագանքներ են եղել ավելի շատ անձնական բնույթի, քան գաղափարական: Սա ոչ թե քննարկում էր, այլ՝ շահարկում, որ մի քաղաքական ուժ որոշեց առաջ տանել մի գաղափար, որի անունը դրեց Խաղաղություն, կարծես թե միայն իրենք էին ուզում խաղաղություն, արդյունքում շահարկեցին Լեռնային Ղարաբաղի հարցը: Կարծում եմ, որ բանակցային մթնոլորտը, տրամաբանությունը վերցնել ու խցկել նախընտրական տրամաբանության մեջ երբեք արդյունք չի բերի: Չեմ ասում, թե քանի տոկոս են ստացել ու չեմ կապում սա նրա հետ, թե այդքանն է իր հետ համաձայն: Առաջ քաշվեց մի թեզ, որը ընտրություններից առաջ այս կերպ երբևէ չէր դրվել ու կարծում եմ, որ ընտրություններից հետո չի էլ լինելու: Համաձայն չեմ, որ մյուս կուսակցությունները ԼՂ մասին չեն մտածում: Եթե Տեր-Պետրոսյանը դրանք չի հավանել, դա իր անձնական հարցն է: Մեկ այլ ուժ էլ կարող էր նստել, վերցնել 8 կուսակցությունների ծրագիր, այդ թվում՝ ՀԱԿ-ինը, ու մի քիչ քմծիծաղով ներկայացնել դրանք: Նա նախընտրական տրամաբանություն է՝ մեկը մյուսին սևացնել: Լեռնային Ղարաբաղի հարցը բոլորի ուսերին է, բայց իշխանությունն է ներկայացնում մեր շահը որպես ԼՂ անվտանգության երաշխավորի:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված