Իրանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ և զոհեր (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումԻրանի հյուսիսարևելյան հատվածում՝ Մաշհադ քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել է առնվազն 2 մարդու կյանք:
Ինչպես հայտնում է abcnews.go.com-ը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաշհադից 76 կմ դեպի հարավ-արևելք`33 կմ խորության վրա:
Հաղորդվում է 11 վիրավորի մասին:
Ստորգետնյա ցնցումները ավերածությունների պատճառ են դարձել մի շարք քաղաքներում ու բնակավայրերում, որոնց մի մասը հոսանքազրկվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղաբնակների խոսքով՝ երկրաշարժից հետո իրենք մի քանի տասնյակ հետցնցումներ են զգացել ու այժմ վախենում են վերադառնալ իրենց տները: