ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկիչների կողմից հարձակումների հավանական թիրախ են. Պուտին
ՄիջազգայինԱՊՀ երկրներից գրեթե յուրաքանչյուրը ահաբեկչական հարձակումների հավանական թիրախ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը, ցավոք, չի բարելավվում: Եվ դրա ամենալավ վկայությունը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն են: Ահաբեկչության հետևանքով մարդիկ են զոհվել, շատ վիրավորներ կան»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների համար ահաբեկչությունից բացի կան նաև շատ այլ վտանգներ, ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները արդյունավետ կերպով համագործակցում են երկրների անվտանգությանը սպառնացող գլխավոր մարտահրավերներին դիմակայելու գործում:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը: