Թբիլիսիում ոստիկանությունն ստուգում է կամրջի վրա պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը
ՄիջազգայինԹբիլիսիում վրացի ոստիկաններն ստուգում են քաղաքի կենտրոնական կամուրջներից մեկի վրա պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկությունը:
Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, ոստիկաններն աշխատում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մետեխի կամրջի մոտակայքում: Մարդիկ տարհանվել են տեղանքից, երթևեկությունը դադարեցվել է: Ռումբի առկայության մասին տեղեկություն է հաղորդել քաղաքացիներից մեկը:
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, իրավիճակը պարզվում է, այլ մեկնաբանություններ գերատեսչությունից չեն արվել: