ՀՀ ՔԿ վարույթում քննվում է 9 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի վերաբերյալ, 1 անձ ներգրավվել է մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ
ՔաղաքականությունԸնտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում, հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ընտրողի կողմից թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանը ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։