«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում


Վարչապետի ուսերին ծանր բեռ է դրվել

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղան ընտրությունները, անցան ընտրությունները:

Ի՞նչ ունենք այսօր: Առաջին անգամ շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ և ընդհանրապես քաղաքականությունից հասկացող մարդիկ, նաև պարզապես երկրի ազնիվ ու մտահոգ քաղաքացիներ ափ ի բերան էին մնացել ու ազնվորեն խոստովանում էին` չգիտեն, թե ում ընտրեն:

Ում էլ ընտրեն, ճիշտ չէ: Միով բանիվ` իրենց սրտով չէ և իրենց քաղաքական ու մարդկային համոզմունքներով չէ:
Ինչո՞ւ: Բանն այն է, որ մեր երկրում քաղաքական դաշտի սերնդափոխությունը ժամանակին չկայացավ: Այն չընթացավ բնականոն ճանապարհով և օրինաչափ բնույթ չկրեց: Քաղաքական ասպարեզում մնացին նույն գործող անձինք, որոնց գիտենք դեռևս մեր պետության արշալույսից: Կամ էլ նրանց` որպես քաղաքական դեմքի ձևավորումը ուղեկցվեց մեր երկրի կայացմանը զուգընթաց:

Ապա նոր–նոր դաշտում երևացին մարդիկ, որոնք ինչ–որ առումով քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էին պարզապես: Կամ ժողովրդի մի հիմնական մասը նրանց այդպիսին ընկալեց: Մեկ էլ քաղաքացիական հատվածից մի խումբ ակտիվիստներ մտան քաղաքականության մեջ:

Ա՛յս էր: Չկար ժամանակի ընթացքում կայացման ճանապարհ անցած և որպես քաղաքական գործիչ ձևավորված այն անհատը, որը կարող էր իր վրա վերցնել երկիրը կառավարելու և նրա հետագա ընթացքն ապահովելու պատասխանատվությունը:

Այս պարագայում էինք մենք գնում ընտրությունների և գնում էինք այսպիսի քաղաքական պաշարով:

Հարկ չկա առանձին–առանձին անդրադառնալ քաղաքական գործող դեմքերին: Միայն մի քանի ուժերի վերաբերյալ մի քանի շեշտադրում:

Լևոն Տեր–Պետրոսյան` երկրի առաջին նախագահ, որի ղեկավարության տարիներին ընդարձակվեցին մեր երկրի սահմանները, ու առաջին անգամ հայը հող զիջողից դարձավ հող վերցնող: Ապա տասը տարվա լռությունից հետո կրկին այս գործիչը մտավ քաղաքականություն ու կրկին ցնցեց քաղաքական դաշտը: Արդյունքը հայտնի է, թե ինչ եղավ: Եղավ մարտի 1, ու հաղթանակած ժողովրդին տարան ու փակեցին իրենց տան մեջ:
Բայց նրա գլխավորությամբ ձևավորված շարժումը մոտ մեկ տասնամյակ կարողացավ վառ պահել քաղաքական շարժման կրակը: Նրա շուրջ և այդ շարժման արդյունքում ձևավորվեց այն դաշտը, որտեղ հետագայում զարգացան քաղաքական նոր իրողությունները, ու աշխուժացան քաղաքացիական շարժումները:

Սակայն ամեն պոտենցիալ մի օր սպառվում է, և սպառվում է որոշակի ժամանակի մեջ: ՀԱԿ–ն արեց իր գործը և այն այսօր նախկին քաղաքական ուժը չէ այլևս: Անցավ նրա աստեղային ժամը:

Մեր պատմության ճանապարհին ուղեկից մյուս քաղաքական գործիչները ևս ներուժ չունեն ինչ–որ բան անելու: Հետևում է մնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վառվող աստղը: Ավելին` անզեն աչքով էլ է երևում, որ նա հոգնած է ու քաղաքական դաշտում իր վերջին պարտքն է տալիս` ցանկալի հանգստի անցնելուց առաջ:

Սեյրան Օհանյանը ևս չէր կարող որևէ բան անել: Որովհետև նա Սեյրան Օհանյան էր ընդամենը իր մերձավորների կամ մերձավոր–ազատամարտիկների համար: Իսկ ժողովուրդը չի մոռացել ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում շրջանառվող այն լուրերը, որ մենք այդքան զոհեր տվեցինք նաև սահմանի վրա տիրող թափթփվածության հետևանքով: ժողովուրդը դա նրան չէր ների: Եվ չներեց: Առավել ևս, որ չար կատակով ընտրությունները հենց զոհերի տարելիցի օրն էր:

Օսկանյանը նոր դեմք չէ մեր քաղաքական դաշտում, և նրան սիրողն ու ընդունողն արդեն սիրել ու ընդունել է: Չսիրողն էլ չի սիրել ու չի ընդունել:

Բարգավաճ Հայաստանը` նախընտրական շրջանի ֆավորիտը: Հազարավոր մարդիկ էին դուրս գալիս նրա հանրահավաքներին: Բայց այս մարդկանցից շատերն էլ փաստորեն քվեախցիկում չքվեարկեցին նրա օգտին:

Ինչո՞ւ: Այնուամենայնիվ հատկապես քաղաքաբնակների մոտ և հատկապես քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվողների մոտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող քաղաքական անհրաժեշտ հենարան լինել: Քանզի ինչպես շատ դիպուկ նկատեց առաջին նախագահը` այս մարդը և նրա գործունեությունը քաղաքագիտական կանոնների չեն ենթարկվում: Պարզապես մարդիկ նրան սիրում ու ընդունում են և` վերջ:

Բացառելով մնացած ուժերը, որոնք գերակա դերակատարություն չէին խոստանում այս ընտրություններում, մնաց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:

17 տարի այս կուսակցությունն իշխանության ղեկին է, ու այդ ընթացքում մեր երկիրն էական առաջընթաց չի գրանցել ոչ տնտեսության մեջ, և ոչ էլ այլ ոլորտներում: Կոռուպցիան է ծաղկել, տնտեսությունն է դեպի ստվեր թեքվել, մենաշնորհներն են փթթել: Աղքատությունն է ավելացել ու արտագաղթն է շատացել:

Բայց ժողովուրդը գնաց ու այս ուժին ձայն տվեց: Տվեց, որովհետև հանրապետականը ժողովրդին առաջարկելու մեկ բան ուներ և այն առաջարկեց: Առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը ստիպեց, որ ժողովուրդը մոռանա, թե ովքեր են Հանրապետական կուսակցության իրական անդամները: Մոռանա այս կուսակցության օդիոզ դեմքերին, ովքեր տարին մի քանի անգամ հայտնվում էին սկանդալների մեջ: Մոռանա քաղաքական այն ցածր մշակույթը, որը մշակույթ էլ չես ասի, և որը այս կուսակցությունը ներմուծեց քաղաքական դաշտ: Երբ խորհրդարանը լցրեց ոչինչ չասող, բերանները փակ դեմքերով, ովքեր քաղաքականությունից այնքան հեռու էին, որքան հայտնի ընտանի կենդանին հայտնի պտտաձողից: Մոռանա, որ այս տարիներին հանրապետականը պարզապես դեգրադացրեց մեր ժողովրդին, հսկայական վնաս հասցրեց մեր ազգային բարոյական նկարագրին, երբ երկրում խրախուսվեց սուտը, քծնանքը, ծախու վարքագիծը, զոռբայությունը: Անտեսվեցին սկզբունքներն ու բարոյական արժեքները: Այնքան մոռացավ ժողովուրդը, որ անկեղծ սգաց Հաց բերողի մահը, բայց մի քանի օր հետո գնաց ու իր քվեն տվեց հենց նրան սպանողին:

Հիմա կասեք, որ երկրով մեկ ֆռռում էր ընտրակաշառքը: Այո՛, այդպես էր: Ասում են անգամ, որ հատուկենտ ընտանիքներ կհաշվես, որտեղ տասը հազարական դրամը չի մտել:

Բայց ներկա պարագայում ընտրակաշառքը չէր, որ ստիպեց մարդկանց ընտրել հանրապետական կուսակցությանը: Կամ` միայն ընտրակաշառքը չէր:

Ընտրակաշառք է՛լի է վերցրել ժողովուրդը, բայց գնացել ու քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին: Վկան` նախորդ նախագահական ընտրությունները (էլ ավելի առաջ չգնանք), երբ ժողովուրդն իր քվեն փաստացի տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս անգամ այդպես չեղավ, չնայած կարող էր և լինել: Կարող էին էլի մարդիկ վերցնել իրենց «բաժին» 10 հազարը, բայց քվեախցում ընտրել ում ուզում էին:

Ի դեպ, որքա՜ն ծանր բեռ է դրվել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին: Չգիտեմ` ինքը գիտակցո՞ւմ է, թե ինչի տակ է մտել: Մարդիկ վստահեցին նրան: Եվ միաժամանակ նա պարտավորված է քայլել նրանց հետ, ում ժողովուրդը վաղուց է մերժել:

Ինչպե՞ս դուրս կգա Կարեն Կարապետյանն այս երկվությունից, դժվար է ասել: Ո՞ր կողմը կթեքվի ժամանակի ընթացքում. սա՛ է կարևորը:

Իսկ ժողովուրդը գիտակցաբար նրան տվել է այդ ժամանակը:

Այսպիսին է այսօր իրողությունը:

Հ.Գ. Իսկ այն մարդկանց, ովքեր հպարտ են որ հաղթել են, իսկ հաղթել են, որովհետև հանրապետական են, մի բան կարելի է ասել` հանգիստ մնացեք ձեր տեղը: Ժողովուրդը ձեզ քվե չի տվել: Նա ձեզ վաղուց գիտեր ու ձեր տեղն էլ շատ լավ իմացել է այս անգամ: Դուք միայն մի բանի մասին մտածեք` վաղը բալաստ չդառնաք այն մարդու համար, որին ժողովուրդը վստահեց իր երկրի կառավարումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց
Ամենադիտված