Նման հանցագործությունները միայնակ չեն նախապատրաստում. Մեդվեդևը խոստացել է գտնել ահաբեկչության բոլոր մեղավորներին
ՄիջազգայինՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շրջայց է կատարել մսի վերամշակման ռուսական ձեռնարկություններից մեկում, որից հետո զրույցել է աշխատակիցների հետ, որոնց հետաքրքրել է նաև Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը:
Ինչպես հայտնում է izvestia-ն, ՌԴ վարչապետը շեշտել է, որ իրավապահ մարմիններ ամեն ինչ կանեն ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու ր պատժելու համար, եթե նույնիսկ անմիջական կատարողը մահացել է:
«Կարող եք չկասկածել, մեր իրավապահ մարմինները և հատուկ ծառայություններն ամեն ինչ կանեն, որ գտնեն կատարվածի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և պատժեն: Նման հանցագործությունները միայնակ չեն նախապատրաստում»,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ պայթյունը Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի է ունեցել նախօրեին: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է պայթյունն իրականացնողի ինքնությունը: Վերջինս Ղրղզստանի 22-ամյա քաղաքացի Ակբարջոն Ջալիլովն է:
Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել: Նրանց թվում հայեր չկան: