ՌԴ 80-ամյա բնակիչը դանակահարել է իր հետ ամուսնանալ չցանկացող հարևանուհուն
ՄիջազգայինՌԴ Նիժնի Նովգորոդ շրջանի 80-ամյա բնակիչը ձերբակալվել է հարևանուհուն սպանելու կասկածանքով, որը հրաժարվել էր ամուսնանալ իր հետ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ՌԴ Քննչական հանձնաժողովի տեղի վարչության հաղորդագրությունը, հետաքննության տվյալներով` տարեց տղամարդն իր տուն է հրավիրել 51-ամյա կնոջը:
Վերջինիս հետ ոգելից խմիչքներ ըմպելուց հետո տղամարդն առաջարկել է նրա ամուսնանալ իր հետ: Կինը հրաժարվել է, որից հետո դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել: Կինը փորձել է դուրս վազել տնից, ընկել է աստիճանահարթակի վրա, որտեղ էլ մահացել է:
Քննիչները պատրաստվում են տղամարդու նկատմամբ մեղադրանք ներկայացնել` «Սպանություն» հոդվածով և խափանման միջոց ընտրել: Ինքը տղամարդը հերքում է մասնակցությունը հանցագործությանը: