Ովքե՞ր են խորհրդարանի տարիքով եւ երիտասարդ պատգամավորները
ՔաղաքականությունԱԺ ընտրությունների արդյունքում ապագա խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ինչպես 5-րդ, այնպես էլ նոր ձեւավորվելիք՝ 6-րդ խորհրդարանում ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն: 30 պատգամավորական մանդատ կստանա «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը կունենա 9-ը տեղ, իսկ ՀՅԴ-ն՝ 7:
Խորհրդարանում ամենամեծը տարիքով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանն է: Վերջինս ծնվել է 1947 թվականին: Բաբլոյանը մեկ տարով մեծ է Գալուստ Սահակյանից եւ Խոսրով Հարությունյանից:
Խորհրդարանում ամենաերիտասարդները երեքն են: Խոսքը «Ծառուկյան» դաշինքով պատգամավորի թեկնածու ընտրված, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, ԵԼՔ դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանի մասին է: Երկուսն էլ ծնվել են 1986 թվականին: Երիտասարդների շարքում է նաեւ ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1985 թվականին:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ առաջին նիստը վարելու է ամենատարեց պատգամավորը, այսինքն՝ Արա Բաբլոյանը: