Հրապարակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի ենթադրյալ մահապարտի նոր լուսանկարները
Ուշադրության կենտրոնումՍոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, լուսանկարում պատկերված է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Աքբարժոն Ջալիլովը:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշ-բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից: Նրանցից մեկը լսել էր, որ Աքբարժոնն իբրև թե Կորեա է մեկնել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է:
Ջալիլովը հետաքրքված է եղել իսլամով և իր շրջապատում կրոնական ծանոթներ է ունեցել: