Կաշվե շրջազգեստով 47-ամյա Ջեյ Լոն՝ 41-ամյա Ալեքսի հետ ժամադրության գնալիս
PhotoՆյու Յորքում արդեն երկու օր է՝ գեղեցկուհի Ջեյ Լոն հանրությանը ներկայանում է նոր ընկերոջ՝ 41-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդիգեսի հետ:
Լոպեսը նրան արդեն ծանոթացրել է մոր՝ Գվադելուպայի հետ:
Նրանց միասին «բռնացրել» են քաղաքում զբոսնելիս:
Իսկ ավելի ուշ զույգին նկատել են Il Mulino ռեստորան գնալիս:
41-ամյա երգչուհին ներկայացել է Chanel պայուսակով, բարձրակրունկ կոշիկով եւ կաշվե շրջազգեստով:
Ի դեպ, ըստ Us Weekly-ի ներքին աղբյուրների, աստղերը մտածում են ամուսնանալու մասին:
«Նրանք լրջորեն մտածում են ամուսնության մասին, քանի որ Ջենիֆերն Ալեքսին լուրջ զուգընկեր է համարում»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:
Նշենք, որ Ալեքսը սիրավեպեր է ունեցել Քեյթ Հադսոնի, Մադոննայի, Քեմերոն Դիասի, Դեմի Մուրի հետ: