Պետերբուրգյան մետրոն ամբողջական ծավալով վերականգնել է աշխատանքը
ՄիջազգայինԱհաբեկչությունից հետո Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը երեքշաբթի առավոտյան ամբողջական ծավալով վերականգնել է աշխատանքը: Այս մասին հայտնել է նահանգապետի աշխատակազմը:
«Պետերբուրգյան մետրոպոլիտենն առավոտից սկսել է ամբողջական ծավալով աշխատել՝ բոլոր ուղղություններն եւ կայանները»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ամեն դեպքում, Պետերբուրգի նահանգապետի աշխատակազմի տվյալներով, մինչեւ առավոտյան 10:00-ն կշարունակվի 2М փոխարինող ավտոբուսների երթեւեկությունը: Փոփոխված գրաֆիկով քաղաքային էլեկտրատրանսպորտը կաշխատի ամբողջ օրը: