Հրապարակվել է Պետերբուրգի մետրոյի կայարանում վնասազերծված պայթուցիկ սարքի լուսանկարը
ՄիջազգայինՀամացանցում հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերված և վնասազերծված ինքնաշեն պայթուցիկ սարքի լուսանկարը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ սարքը պայուսակի մեջ թողել կայարանում: Interfax-ի աղբյուրի հաղորդմամբ` վնասազերծված պայթուցիկ սարքի ուժգնությունը գնահատվում է մեկ կիլոգրամ տրոտիլային համարժեքությամբ:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 2 պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ: