Թուրք պաշտոնյաները և դիվանագետները փախչում են Գերմանիա. Գերմանիայի ՆԳՆ
ՄիջազգայինԱվելի քան 250 թուրք պաշտոնյա, դիվանագետ և նրանց ընտանիքի անդամներ քաղաքական ապաստարան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հայտնում է The Local-ը` մեջբերելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:
«Փախստականների կարգավիճակի վերաբերյալ հայցերը կդիտարկվեն առանձին. դրանց վերաբերյալ որոշում կկայացվի ըստ օրենքի», - ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
The Local-ը գրում է, որ փախստականների կարգավիճակի վերաբերյալ հայցերի քանակի կտրուկ աճը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսին ճնշված պետական հեղաշրջման փորձից հետո: