Այսօր շանսերը գնահատելու ժամանակը չի . Սերժ Սարգսյանը մասնակցեց քվեարկությանը (Ֆոտո)
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրություններչում քվեարկել է հանուն խաղաղության:
Թիվ 9/11 ընտրական տեղամասում քվեարկությունից հետո ՀՀ նախագահը հարցին, թե ինչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս, պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք, որ սահմաններին հանդարտություն լինի եւ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Անդրաառնալով ՀՀԿ-ի հաղթանակի շանսերի մասին հարցին, Սերժ Սարգսյանը նկատեց. «Այսօր շանսերը գնահատելու ժամանակը չի, այսօր քվեներ ստանալու ժամանակն է»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։