Կոլումբիայում սելավային հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 250-ը
ՄիջազգայինԿոլումբիայում տարերային աղետի հետեւանքվ զոհերի վերաբերյալ վերջին տվյալները վկայում են 254 մարդու զոհվելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսին:
«Դա շատ տխուր թիվ է», – ասել է Սանտոսը:
Ավելի վաղ հայտնի էր 150 զոհի մասին: Եւս 400 մարդ վիրավորվել է, 220-ը անհետ կորած են համարվում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը գիշերը, երբ Մոկոա, Սանգոյակո եւ Մուլատոս գետերից դուրս կած սելավը սելավային հեղեղ է առաջացրել :