Պեսկովը պատմել է՝ ինչով են նման Պուտինն ու Թրամփը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ նմանություն կա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև:
Պեսկովի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերությունների հարցում շատ նման են:
«Այո՛, դա իրոք այդպես է: Նրանք երկուսն էլ շեշտը դնում են ազգային շահերի առաջնահերթության վրա: Նրանք քաջ գիտակցում են ազգային շահերին հետամուտ լինելուն զուգահեռ գործընկերների հետ լավ հարաբերություններ պահպանելու, այդ հարաբերությունները փոխշահավետ դարձնելու ու մեկը մյուսի կարծիքի հետ հաշվի նստելու կարևորությունը»,-նշել է Պեսկովը:
Պուտինի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կկարգավորվեն: Այնուհետև Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը բավականաչափ համբերություն ունի Թրամփի վարչակազմի նոր մոտեցումները հասկանալու համար: