Մերկելը փախստականներին կոչ է արել հարգել Գերմանիայի օրենքներն ու արժեքները
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փախստականներին կոչ է արել հարգել Գերմանիայի օրենքներն ու արժեքները: Այս մասին կանցլերը հայտարարել է սիրիացի լրագրող Համդի ալ Քասարի հետ հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ակնկալում ենք, որ մեզ մոտ եկողները կպահպանեն մեր օրենքներն ու մի փոքր հետաքրքրություն կցուցաբերեն մեր կյանքի նկատմամբ», -ասել է Մերկելը՝ ավելացնելով, որ անվտանգության փնտրտուքով Գերմանիա հասած փախստականները պետք է հարգեն «արժեքները, որոնցով ապրում է երկիրը»:
Մերկելի խոսքով՝ գերմանացիները պետք է բաց լինեն:
«Մենք շատ քիչ բան գիտենք Սիրիայի մասին, Իրաքի կամ աֆրիկյան երկրների մասին: Մենք սա պետք է ընկալենք որպես ավելին իմանալու հնարավորություն», -ասել է կանցլերը :