Պարագվայում ոստիկանները բողոքի ակցիայի ժամանակ մարդ են գնդակահարել
ՄիջազգայինՊարագվայում ոստիկանները մայրաքաղաք Ասունսյոնում մարդ են գնդակահարել` սահմանադրական փոփոխություններին դեմ բողոքների ժամանակ: Այդ փոփոխությունները թույլ կտան երկրի նախագահ Օրասիո Կարտեսին վերընտրվել պաշտոնավարման եւս մեկ ժամկետով: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Ինչպես հայտնել է Արմատական-լիբերալ կուսակցության նախագահ Էֆրային Ալեգրեն` ոստիկանությունը ներխուժել է իրենց կուսակցության շենք եւ սկսել կրակել ներսում գտնվող ցուցարարների վրա: Արդյունքում մեկ երիտասարդ է զոհվել, եւս մի քանիսը ծանր վիրավորվել են: