Վստահե՛ք այն քաղաքական ուժին, որն ունի հստակ ու իրատեսական ծրագիր. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչով դիմել է երևանցիներին
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
սիրելի՛ երևանցիներ,
կոչ եմ անում բոլորիդ անպայման մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ այդպիսով մասնակիցը դառնալով մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը։
Վստահե՛ք այն փորձառու թիմին, որն աշխատասեր է ու գիտի պատասխանատվություն կրել:
Վստահե՛ք այն քաղաքական ուժին, որն ունի հստակ ու իրատեսական ծրագիր:
Ուրեմն, միասի՛ն ընտրենք Հանրապետական կուսացությունը և միասին ապահովենք մեր երկրի անվտանգությունն ու առաջընթացը ։