Ջո Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել «մեծանալ»
ՄիջազգայինԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիայի համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «մեծանա» եւ «դադարի թվիթերում հայտարարություններ գրել», հաղորդում է The Hill-ը։
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպիսի խորհուրդ կարող է նա տալ Թրամփին, Բայդենը պատասխանել է, որ նրան պետք է «մեծանալ»։
Նախկին փոխնախագահը նաեւ հայտարարել է, որ եթե ինքը նախագահ լիներ, «կդադարեր օգտագործել թվիթերն ու կկենտրոնանար օրակարգի վրա»։ց