Պակիստանի Փարաչինարի պայթյունի զոհերի թիվն աճել է մինչեւ 22 մարդ
ՄիջազգայինԱռնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում` Փարաչինար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է Dawn պարբերականը` վկայակոչելով տեղական բուժհաստատությունների տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհի եւ գրեթե 100 վիրավորի մասին:
Dawn-ի տեղեկություններով` խոսքը գրեթե 50 տուժածի մասին է:
Պայթյունը որոտացել է ուրբաթ առավոտյան տեղական շուկայում: Չնայած պայթյունի ճշգրիտ պատճառները դեռեւս հայտնի չեն, տեղացի քաղաքական գորիչների կարծիքով` ահաբեկչություն է իրագործվել, որի թիրախում են հավանաբար եղել ոչ թե շուկայի հաճախորդները, այլ հավատացյալները, որոնք ուրբաթ եկել էին կից գտնվող շիական մզկիթ :