Սուպեր շոկոլադե տորթ հատուկ շոկոլադի սիրահարների համար
Photo- Մատուցվում է:1 ժամ անց
- Նախն. ժամանակ:40 րոպե
- Պատրաստման ժամանակ:50 րոպե
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 125գր
- ալյուր - 125գր
- կակաո - 2ճ/գդ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 200գր
- կարագ - 200գր
- կակաո - 50գր
- բուսայուղ - 10գր
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 75գր
- ջուր - 75մլ
- կոնյակ - 20մլ
Պատրաստման եղանակ
- Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը, ավելացրեք մաղված ալյուրը կակաոյի հետ: Զգուշությամբ խառնեք մինչև խմորի միատարր դառնալը:
2. Պատաստի խմորը լցրեք բուսայուղով և պերգամենտային թղթով ձևամանի մեջ:
3. Եփեք ջեռոցում 40-50րոպե 180 աստիճանում (բիսկվիթի եփված լինելը կարող եք ստուգել լուցկու չոփով):
4. Կրեմը պատրաստելու համար խտացրած կաթը հարեք կարագի հետ, ավելացրեք նախապես բուսայուղի հետ խառնած կակաոն և լավ հարեք:
5. Տորթի պատրաստման համար բիսկվիթը բաժանեք 3 շերտի, ապա ամեն շերտը խոնավեցրեք օշարակով:
6. Բիսկվիթի շերտերի վրա քսեք կրեմը:
7. Կրեմով պատեք ամբողջ բիսկվիթը:
8. Տորթի կողքի հատվածներին կարող եք շաղ տալ մանրացված ընկույզ, իսկ վրան զարդարել ըստ Ձեր ճաշակի: