Դոնալդ Տուսկը հարցաքննության համար կժամանի Վարշավա
Ուշադրության կենտրոնումԵվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն ապրիլի 19-ին հարցաքննության համար Վարշավայի շրջանային դատախազություն կներկայանա։ Այս մասին հայտնել է նրա ներկայացուցչ Պրեբեն Ամանը։
Լեհաստանի դատախազությունը հայտնել է, որ այդ օրը Դոնալդ Տուսկին կանչել են ցուցմունք տալու՝ որպես Լեհաստանի ռազմական հետախուզկան ծառայության՝ Ռուսաստանի դաշնային անվտանգության ուժերի հետ համագործակցության գործով վկա։
Ավելի վաղ Լեհաստանի նախկին վարչապետին հարցաքննության էին կանչել մարտի 15-ին, բայց նա չի կարողացել մայրաքաղաքային դատախազություն ժամանել, քանի որ մասնակցել է Եվրախորհրդարանի լիակազմ նիստին։