Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»


Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանությունների խաղի կանոններն ընդունի, դա նշանակում է, որ ի սկզբանե պարտված է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության ոլորտի վարչական ռեսուրսն ի շահ ընտրությունների օգտագործելու մասին շատ է խոսվել: Իսկ իշխանությունները նման խոսակցությունների ժամանակ մշտապես հակադարձել են, թե եթե կան փաստեր, ապա կարող են դրանք ներկայացնել: Ընդդիմադիրներին երկար ժամանակ չէր հաջողվում ծանրակշիռ փաստեր ներկայացնել, սակայն այս անգամ, պատկերը փոխվեց: Եվ հիմա արդեն փաստերով բոլորին պարզ դարձավ, որ մայրաքաղաքի և մարզերի տասնյակ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ հաստատել են, որ այս ընթացքում զբաղված են ՀՀԿ–ի համար ցուցակներ կազմելով:

Եվ փաստորեն, թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենի կողմից մանրամասն ներկայացրածը, թե ինչպես են ընտրողներին հավաքագրել ցուցակներ կազմել և դրանք ինչ են արել, ՀՀԿ–ի համար կրկին «փաստեր» չեն համարվում: Նշենք նաև, որ հարցվածներից ընդհամենը 22 տնօրեն է ասել, որ ՀՀԿ–ի համար ցուցակներ կազմելով և մարդկանց հավաքագրելով չեն զբաղվում: Ի դեպ, այս բացահայտմամբ պարզ է դարձել նաև, որ դպրոցների ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը միջինում կազմել է 240, իսկ մանկապարտեզներինը՝ 150 մարդ, որտեղ հիմնականում ընդգրկված են եղել երեխաների ծնողները, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն ընդունել է, որ մարդկանց վախեցնելու միջոցով է պարտադրում անպայման Հանրապետականին ընտրել։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամենակարևորն այն է, որ նախ հարկավոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ բնույթի պետությունում ենք մենք ապրում:

«Եթե երկիրն իրավական է լինում, ապա այնտեղ գործում են օրենքները, իսկ ոչ իրավական երկրներում թեև լինում են օրենքներ, սակայն, որպես կանոն, դրանց առջև բոլորը չէ, որ հավասար են լինում: Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը Սահմանադրությամբ և օրենքներով սերտաճած է գործադիրի հետ: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք կարող ենք ոչ միայն խոսել, թե վարչական ռեսուրսի կիրառման, մարդկանց ցուցակագրելու, տվյալները հավաքագրելու, փոխանցելու, ընտրություններին իրենց թեկնածուի օգտին քվեարկել պարտադրելու դեպքում ինչ օրենքներ են խախտվել, այլ պետք է հասկանալ նաև, որ դա առաջին հերթին քաղաքական կոռուպցիայի արդյունք է»,– ասաց Ա. Իշխանյանը:

Ի դեպ, Քրեական օրենսգրքով նույնպես մարդկանց տվյալների հավաքագրման, վարչական ռեսուրսի օգտագործման և այլ նմանատիպ երևույթների համար պատիժ է նախատեսվում և կազմակերպության նախագահի կարծիքով՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, այլ՝ նրանց հանձնարարողներից կազմված վարչական բուրգի բոլոր անդամները:

«Այս ամեն ինչը պարզ է նույնիսկ միջին մակարդակի իրավաբանի համար և յուրաքանչյուրը կարող են ասել, թե նման դեպքերում որ օրենքների որ հոդվածներով ինչ պատիժ է սահմանված: Սակայն այս ամենը որևէ կապ չունի մեր իրականության հետ, քանի որ այն մարմինները, որոնք պետք է զբաղվեն այս փաստերի մեկնաբանմամբ, նրանք նույնպես զբաղված են այն գործով, ինչով որ մանկապարտեզների տնօրենները: Ըստ օրենքների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից են նրանց նման բան հանձնարարել և նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ ՀՀԿ–ն էլ պետք է դուրս մղվի մրցապայքարից»,– ասաց Ա. Իշխանյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահը նաև տարակուսանք հայտնեց, թե արդյոք այն նույն կենտրոնը, որը ինչպես մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին, շտաբերի պետերին, քաղաքապետերին և իրավապահ մարմիններին հրահանգել է ընտրողներին ցուցակագրել և վարչական ռեսուրս կիրառել, նույն կատարողներին կպատժի իր հանձնարարականը կատարելու համար: Ուստի այս պարագայում միամտություն կլինի մտածելը, որ եղած օրենքները կարող են գործել: Նա նաև ընդունելի չի համարում քաղաքական հաշվեհարդարը, որի շրջանակներում այսօր արդեն սկսել են կրթության նախարարի հրաժարականը պահանջել:

Ա. Իշխանյանը նշեց նաև, որ բոլոր պետական մարմինները, այդ թվում Դատախազությունը և ԿԸՀ–ն, այս պահին ընդամենը զբաղված են գործն ուսումնասիրելով:

«Եթե ընդդիմությունն ընդունում է իշխանությունների խաղի կանոնները և այս պայմաններում համաձայնում է մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է»,– ասաց Ա. Իշխանյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը
Ամենադիտված