KOG և «Demokratijos projektai» հարցում. «Ծառուկյան» դաշինքը դաշտում անվիճելի առաջատար է իր 40%-ից ավել համակիրներով
Քաղաքականություն2017-ի մարտի 27-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ստացվել են KOG ( Institute for Marketing and Communication Sciences) և "Demokratijos projektai" կողմից, վկայում են, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի առաջատարն է 40,4% ձայներով՝ գերազանցելով «Հանրապետական» կուսակցությանը՝ 19,4%-ով:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա ձայները համապատասխանաբար բաշխվել են հետևյալ կերպ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 8,7%, ԵԼՔ դաշինք՝ 4,1%, «Հայկական վերածնունդ»՝ 3,9%, «Դաշնակցություն»՝ 3,8%, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք՝ 3,15 %, «Ազատ դեմոկրատներ»՝ 1.7 %, «Կոմունիստական» կուսակցություն՝ 0.9 %:
Հարցվածների 15%-ը հրաժարվել է իր դիրքորոշումը հայտնել կամ, առհասարակ, պատասխան չի ունեցել:
Հարցին, թե ում են ամենաշատը վստահում հայ քաղաքական գործիչներից, հարցվածները պատասխանել են՝ Գագիկ Ծառուկյան (71.2%), Կարեն Կարապետյան (29.9%), Սեյրան Օհանյան (25.6%):
Առավել մանրամասն՝ տեսանյութում