ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից


Սուրիկ Խաչատրյանից մինչև Եղիշե Չարենց. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո ինչպիսի՞ մթնոլորտ է Սյունիքի մարզում:

– Ընտրական գործընթացներ են, գնում է բուռն ընտրապայքար: Ես էլ մասնակցում եմ իմ առավելագույն հնարավորություններով: Բնականաբար չունեմ վարչական որևէ ռեսուրս: Եվ չեմ կարող ապավինել որևէ ուժային միջոցների:

Բայց, իհարկե, բավականին փորձառու եմ. միայն հինգ անգամ մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների, արձանագրել եմ վստահության քվեների պատկառելի թվեր: Թե 1999 և թե 2007 թվականի ընտրություններին, մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում, ստացել եմ մոտ 14 հազար ձայն: Ընդ որում, 2007–ին իմ մրցակիցը նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանն էր, և մենք այդքան ձայնը կարողացանք պահել: Իսկ թե իրականում ինչքան էր եղել, չեմ կարող ասել:

– Իսկ ձեր` այդքան ձայներ հավաքելուն նպաստե՞լ է , թե խանգարել է հակամարտությունը, որ ունեցել եք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

– Ես, ըստ էության, արդեն 29 տարի է, ինչ ընդդիմադիր եմ` 1988–ի փետրվարից, երբ իմ առաջին հրապարակային ելույթն ունեցա: Հարկ չկա կենտրոնանալ միայն Սուրիկ Խաչատրյանի պարագայի վրա: Հաշվի առնելով նաև, որ արդեն 7–րդ ամիսն է, ինչ նա պետական և կուսակցական պաշտոն չի զբաղեցնում:

– Շատ մեծահոգի չե՞ք:

– Մենք 25 տարի եղել ենք հակամարտության մեջ, բայց այնուամենայնիվ դեռ սրանից մեկ տարի առաջ, երբ դատական պրոցեսների մեջ էինք արդեն 2,5–3 տարի, մեր մեջ ուժ գտանք հանդիպել իրար և մի շարք դժվարին խոսակցություններից հետո կարողացանք վերջակետ դնել մեր հակամարտությանը: Պայմանավորվեցինք, որ մեր հետագա կյանքում միայն փորձենք դրականի և լավ գործերի առումով օրինակ ծառայել մարդկանց:

– Եվ ստացվո՞ւմ է:

– Ես դեռ մեկ տարի առաջ եմ հայտարարել, որ այսուհետև իմ և Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները պետք է միայն ու միայն ծառայեցնենք ի շահ ազգի ու ի շահ մեր երկրի: Հատկապես` հոգևոր–մշակութային դաշտում:

– Եվ դա ինչպե՞ս է տեղի ուենում:

– Օրինակ, Գորիսի հնագույն գերեզմանատունը, որ ամփոփված են սյունեցի մեր երևելիների աճյունները, գտնվում էր շատ անխնամ ու անմխիթար վիճակում: 1–2 տոննա կշռող հարյուրավոր գերեզմանաքարեր տապալված էին, հեռացված` իրենց տեղերից: Իմ նախաձեռնությամբ և մարզպետարանի աջակցությամբ կարգի բերեցինք մեր նախնիների հանգստարանը: Մոտ 200 նման շիրմաքարեր դրեցինք իրենց տեղը: Եվ դա արեցինք ձեռքերով, քանզի տեխնիկա չէր կարող մոտենալ:

– Այնպես որ` ավելի լավ է բարեկամ լինել, քան` թշնամի:

– Եթե մարդ իր մեջ ուժ է գտնում ու հետագա կյանքում կարողանում է ազատվել թշնամանքից, ապա դա միայն գովելի է ու աստվածահաճո:

Հիմա նորից եմ ասում, քանի որ Սուրիկ խաչատրյանն այլևս չունի պետական պաշտոն, ու նաև առողջական խնդիրներ ունի, ես նրան առողջություն եմ մաղթում: Եվ ուզում եմ, որ բոլորս էլ ձերբազատվենք մեր սխալներից ու ընթանանք բարեպաշտ կյանքի ճանապարհով:

Եղիշե Չարենցը մի բանաստեղծություն ունի` «Պատասխան թշնամիներիս», ասում է`


Ով դուք ասպետներ չնչին դավերի,

Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած,

Ես հոգով հիմա պինդ եմ ավելի,

Ավելի տոկուն` քան էի առաջ:


Եվ եթե երգով ես ասում եմ թե

Ես այլ եմ հիմա, այլևս այն չեմ,

Նշանակում է նոր հուն եմ մտել

Ավելի խորունկ, ավելի անշեղ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»
Ամենադիտված