Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է. Հրապարակվել են Տավուշի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոց. հարցման
ՔաղաքականությունԱյսօր հրապարակվել են հերթական՝ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցիոլոգիական հարցումների:
Ակնհայտ առաջատարը Ծառուկյան դաշինքով առաջադրված Վարուժան Բաբաջանյանն է՝ շուրջ 14 տոկոս:
Ընտրողների 11 տոկոսը պատրաստ է ձայն տալ Գրանդ հոլդինգի ներկայացուցիչ, ՀՀԿ թեկնածու Գրիգոր Ավալյանին:
8 տոկոսը ձայնը կտա ՀՀԿ մեկ այլ թեկնածուի՝ Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին:
Լավագույն տասնյակում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի՝ Սուրեն Մանուկյան, ում ձայն կտա ընտրողների 6 տոկոսը և ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ շուրջ 4 տոկոս:
ՀՀԿ-ից Սեյրան Խառատյանին կընտրի տավուշցիների 3, Կարեն Նազարյանին՝ 2 տոկոսը: Շուրջ 3 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Ծառուկյան դաշինքի մեկ այլ թեկնածուի՝ Ժիրայր Մելիքսեթյանին:
Հայկական վերածնունդ կուսակցության թեկնածու Վահե Վարդապետյանին կընտրի Տավուշի ընտրողների 3 տոկոսը, նույնքան մարդ պատրաստվում է ձայն տալ կրկին ՀՀԿ-ն ներկայացնող Վարդան Պետրոսյանին:
Հարցվածների շուրջ 14 տոկոսը նշել են այլ թեկնածուների անուններ, ովքեր մեկ տոկոսից պակաս են ստացել:
Տավուշում առաջադրված ռեյտինգային թեկնածուներից ում օգտին կքվեարկեք, եթե ընտրությունները կայանան վաղը հարցին դժվարացել է պատասխանել կամ դեռևս չի կողմնորոշվել ընտրողների 29 տոկոսը:
Հարցմանը մասնակցել են 994 գրանցված ընտրողներ: Վիճակագրական անճշտությունը կարող է կազմել մինչեւ 3 տոկոս: