ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


Վերջերս հայրիկ եմ դարձել, դրանից մեծ հաճույք աշխարհում չկա. եթերներից դուրս մնացած հայ սիրված երգիչ

Life

Life.panorama.am-ի զրուցակիցն է «Մշակույթի պետական քոլեջի» տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

 

#wpai-del#

-Վրեժ, մեր զրույցը ուզում եմ սկսել՝ խոսելով այս շրջանում Ձեր պասիվ գործունեությունից: Ինչն է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է էկրանային դադար եք վերցրել:

Untitled

–   Արվեստագետի կյանքում լինեում են էտապներ, որոնք Տիրոջ կողմից կարգավորվում են: Այո, հիմա էկրանային դադարի շրջան է իմ կյանքում, բայց, փոխարենը, ակտիվ ընթացք է ընտանիքում եւ «Մշակույթի պետական քոլեջում»: Վերջերս հայրիկ եմ դարձել, ու աշխատում եմ ժամանակիս մեծ մասը նվիրել երեխայիս, իսկ դրանից առավել մեծ հաճույք աշխարհում չկա: Միաժամանակ՝ աշխատանքս քոլեջում բավականին ծանրաբեռնված է, որին զուգահեռ հասցնում եմ նաեւ որոշ ստեղծագործական գործունեություն ծավալել՝ քոլեջի երեխաների հետ մեկնում եմ տարբեր երկրներ, միջազգաին մրցույթներում ներկայացնում ենք մեր երկիրը, նման միջոցառումներում նաեւ որպես ժյուրի եմ ներկայանում: Իհարկե, կարող եմ որոշ քայլեր ձեռնարկել նաեւ էկրաններին, սակայն չեմ ուզում խառնվել այն միօրինակությանը, որը կա այսօր երաժշտական արվեստում: Ես ունեմ իմ ձեռագիրը, ինձ ճանաչում են որպես դասական երաժշտության մարդ, ուստի կցանկանամ այնպիսի ճանապարհներ հարթվեն, որ կարողանամ դասական արվեստը զարկ տալ մեր երկրում:

-Մտավախություն չունե՞ք, որ երկարատեւ լռությունը կարող է Ձեզ մոռացության մատնել:

–  Ինչ, խոսք, որքան շատ ես հեռուստատեսությամբ երեւում, ստեղծագործական գործունեություն ծավալում, այնքան պոպուլյար ես դառնում, հետեւաբար նոր առաջարկներ ու հեռանկարներ ես ունենում: Չեմ կարծում, որ բոլորովին մոռացության մատնվեմ, բայց չեմ էլ պատրաստվում շատ երկար լռել: Հաճելի է, երբ դուրս եմ գալիս փողոց, գրեթե բոլորն էլ ճանաչում են, հարցնում ու հետաքրքրվում, որից հասկանում եմ, որ պարտավոր եմ շարունակել ու ներկայացնել իմ արվեստը: Միաժամանակ, հասկանալի է, որ տեսահոլովակներ նկարահանելն ու էկրաններին անընդհատ լինելը միջոցներ է պահանջում: Երբ ընտանիք ես ունենում ու պարտավորություն ես զգում՝ հոգալու ընտանիքիդ կարիքները եւ չունես հարուստ ազգական, ապա միջոցներդ գերադասում ես հենց ընտանիքիդ բարօրությանը ուղղել: Ինչեւէ, հուսամ գործունեությունս ավելի ակտիվ կազմակերպելու համար միջոցներ կգտնվեն:

-Վրեժ, նկատեցիք, որ ասպարեզը միօրինակ է, ինչը Ձեզ հաճելի չէ: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, ինչպես կարելի է բարձրացնել այսօրվա հայկական շոու բիզնեսի մակարդակը:

–  Մի լավ ժողովրդական խոսք կա՝ «Ձուկը հոտում է գլխից»: Ցավալի է, բայց այսպես է: Երբ ես նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը եւ ամեն ինչ պատրաստ էր պրեմիերայի համար, հեռուստաընկերությունները բավականին կլորիկ գումարներ էին ուզում՝ տեսահոլովակս իրենց եթերում պտտացնելու համար: Իհարկե, այդ ժամանակ ես կարող էի վճարել, բայց հրաժարվեցի: Չէ որ, ես դրանով ոչ կոմերցիա էի անում, ոչ էլ Ռոսինիի ստեղծագործությունը երգելու էի ինչ-որ մեկի հարսանիքին: Այսինքն՝ հեռուստաընկերությունների համար կոնկրետ խնդիր կա, թե ինչպիսի՞ երաժշտության են նրանք նախապատվություն տալիս: Օրինակ, վերջերս Հանրային հեռուստաընկերության աշխատանքն ինձ շատ է դուր գալիս, այն իսկապես շատ է մաքրվել ու կարգավորվել: Ինչ խոսք, ես չեմ ասում, որ հեռուստաընկերությունները ամբողջ օրը դասական արվեստ պետք է ցուցադրեն, բայց դա էլ է պետք, ինչը կբարձրացնի նաեւ ոլորտի ու ժողովրդի մակարդակը: Ես շատ եմ հարգում մեր Մշակույթի նախարար Ա. Ամիրյանին, նա իսկապես մշակույթը զարգացնող անձ է ու վստահ եմ, որ շատ շուտով նա մեծ փոփոխություններ է իրականացնելու:

-Հիմա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «X-Factor» նախագիծը: Հենց այս նախագծի շնորհիվ դուք հայտնի դարձաք, միակն էիք, որ ձեռք բերեցիք պայմանագիր «Sony music» ընկերության հետ: Հետաքրքիր է՝ հետեւո՞ւմ եք նախագծի այսօրվա ընթացքին ու ովքե՞ր են Ձեր ֆավորիտները:

–   Իհարկե, հետեւում եմ: Այս պահի մասնակիցներից երկուսին եմ նախապատվությունս տալիս: Ճիշտ է՝ շատ կցանկանայի, որ այս տարի խումբ հաղթեր, բայց իմ ֆավորիտ խումբը շատ շուտ դուրս մնաց: Իսկ այսօրվա գործող մասնակիցներից շատ եմ հավանում Տյոմին եւ Աբրահամ Խուբլարյանին: Նրանք երկուսն էլ ինձ համար բավականին տարբերվող են. Տյոմը շատ խարիզմատիկ տղա է, ունի լավ ձայն ու լավ է ներկայացնում իր տվյալները, իսկ Աբրահամը շատ ուժեղ է՝ որպես ոկալիստ, թեեւ աճելու տեղ էլ շատ ունի:

-Ի դեպ՝ «Sony music» ընկերության հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

–   Այո, շարունակվում է, մենք աշխատում ենք միասին, եւ այս տարի հետաքրիքր, նոր ու անսպասելի իրավիճակներում կներկայանանք: Բայց գաղտնիքներ այլեւս չեմ բացի:

-Վրեժ, վերջում կցանկանամ խոսել նաեւ ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն է կյանքը հայրիկի կարգավիճակում:

–  Սա անհասկանալի մի բան է, որը բառերով հնարավոր չէ նկարագրել: Սա մի աշխարհ է, որը պարգեւ է Աստծո կողմից: Մի շատ լավ խոսք կա՝ «Երեխաները Աստծո ժառանգներն են»: Իսկապես, երբ նայում ես երեխայիդ, միայն ուզում ես Տիրոջը շնորհակալություն հայտնել, որ նման հարստություն է նվիրել ինձ, որը գոյի շարունակություն է: Ուզում եմ խորհուրդ տալ բոլորին ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ: Ինքս էլ չեմ պատրաստվում մեկով բավարարվել: Ես ու կինս շատ երեխաների մասին ենք երազում:

Untitled

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Ամենադիտված