Մարդու սիրտը մյուս օրգաններից ավելի արա՞գ է ծերանում
LifeՊարզվում է՝ մարդու ամենաարագ ծերացող օրգանը սիրտն է: Մեծ Բրիտանիայում բնակիչների 80 տոկոսի սիրտը մյուս օրգաններից ավելի շուտ է ծերանում, հայտնել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները։
Անգլիացի գիտնականներին հաջողվեց պարզել, որ ծերացման պատճառը մարմնի ավելորդ քաշն է ու քիչ շարժվելը։ Մասնագետները ուսումնասիրել են 575 հազար մարդու առողջական վիճակը։ Առավել կրիտիկական դեպքերում մարդիկ 45 տարեկանում ունեցել են այնպիսի սիրտ, որը պետք է ունենային 50-60 տարեկանում։
Heart Foundation-ի տեղեկացմամբ, շուտ ծերացող սիրտը խոցելի է զանազան հիվանդությունների նկատմամբ, բացի դրանից կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ։ 40 տարեկանից փոքր բրիտանացիների 89 տոկոսն ունի ժամանակից շուտ ծերացած օրգաններ։ Իսկ բրիտանուհիների 41 տոկոսը նույն խնդիրն ունի։ Մասնագետները կարծում են, որ կանանց բախտն այս հարցում ավելի շատ է բերել, քանի որ նրանք ավելի ուշադիր և հետևողական են իրենց առողջության ու քաշի նկատմամբ: