Շագանակագեղձի բուժումը սկսեք լնդերի բուժումից
LifeBBC-ի տեղեկացմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ եթե տղամարդը բուժել է հիվանդ լնդերը, նրա ինքնազգացողությունը պրոստատիտի դեպքում լավացել է, և զգալիորեն վազել է նրա շագանակագեղձի բորբոքման մակարդակը: Բժիշկների խոսքով՝ լնդերի հիվանդությունները վնասում են ամբողջ օրգանիզմը՝ բորբոքում առաջացնելով մարմնի տարբեր մասերում:
Նա հետազոտել է շագանակագեղձի բիոպսիա ունեցող 22 տարեկան և ավելի բարձր տարիքի 27 տղամարդու, ովքեր արյան անալիզ են հանձնել: 27 տղամարդկանցից 21-ը բորբոքում չի ունեցել կամ եղել է աննշան: Բայց 15 մարդու դեպքում չարորակ գործընթացներ են հայտնաբերվել, երկուսի դեպքում՝ բորբոքում և չարորակ գործընթացներ: Այս տղամարդիկ ունեցել են լնդերի տարբեր աստիճանի հիվանդություններ, նրանց համապատասխան բուժում է նշանակվել:
Արդյունքում` 4-8 շաբաթ հետո առաջընթաց է գրանցվել: Այդ ամբողջ ընթացքում տղամարդկանց շագանակագեղձի բորբոքմամբ բուժում չի արվել, չնայած դրան՝ 21 տղամարդու դեպքում նվազել է պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի մակարդակը: Պարզվել է՝ բորբոքման ամենաբարձր մակարդակով տղամարդիկ են ամենից շատ շահել լնդերի բուժումից, իսկ ահա 6 տղամարդ ոչ մի փոփոխություն չի ունեցել:
Անի Գևորգյան