Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Մերսեդեսն» ու «Ֆոքսվագենը». կան վիրավորներ
ՄամուլՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 26-ին, ժամը 22։56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 180» մակնիշի 34 VP 994 համարանիշի (վարորդ՝ 60-ամյա Ռ. Ա.) եւ «Volksvagen Golf GT5» մակնիշի 31 SՕ 113 համարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 61-ամյա Ռ. Վ.-ն եւ 42-ամյա Ք. Գ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել հովացման եւ վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: