Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում
ՀասարակությունՍիրվածռուսերգիչևկոմպոզիտոր, Ռուսաստանիվաստակավորարտիստ Լեոնիդ Ագուտինը` «Էսպերանտո» երաժշտականխմբի հետ միասին հանդես կգա Երևանում:
Ագուտինի երգերը սիրելի են թե' ավագ սերնդի, թե' ժամանակակից երիտասարդների համար: Նրա ամեն մի ստեղծագործություն հիթային էր, իսկ նրա ամեն մի ելույթ սպասելի էր հետխորհրդային յուրաքանչյուր հանդիսատեսի համար:
Ագուտինի տաղանդը դրսևորվեց նաև ռուսաստանյան Голос մրցույթում, որի ժյուրի կազմում էր: Նրա սանը` երգչուհի Դարյա Անտոնյուկը, ճանաչվեց մրցույթի հաղթող:
Ռուս երգչի երկրպագուների թիվը չի պակասել, ինչի մասին են վկայում նրա համերգների լեփ-լեցուն դահլիճները: Վերջերս նա հյուրախաղերով էր Ռուսաստանի կենտրոնական շրջանների քաղաքներում, նրան ուղեկցում էր կինը` Անժելիկա Վարումը: Ի դեպ, նրանց ընտանիքը երկարակյացներից է ռուսական շոու բիզնեսում: Այս տարի լրանում է նրանց համատեղ կյանքի 20 ամյակը:
Ագուտինը անհամբերությամբ է սպասում երևանյան համերգին, ինչի մասին հայտնել է իր տեսաուղերձում ուղղված հայ հանդիսատեսին:
Սպասվում է հիանալի երեկո, որիընթացքումհայհանդիսատեսըկվայելիսիրվածերգչի սիրված ստեղծագործությունները` կենդանիկատարմամբ:
Համերգը, որը տեղի կունենա մարտի 26-ինժամը 19:00-ին,Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպելեն Mezzo Production-ըև Prime Concert-ը:
Ինֆորմացիոն հովանավորն է VivaroNews-ը:
Ի դեպ, Վիվառոն իր հաճախորդներին ընձեռել էր Ագուտինի համերգի տոմսեր շահելու հնարավորություն, խաղարկելով համերգի 40 տոմս: