Հպարտ եմ լինել երկրապահական ընտանիքի անդամ. Ռոբերտ Սարգսյան
ՀասարակությունԵԿՄ տարածքային բաժանմունքներում շարունակվում են հաշվետու տարեկան ժողովները:
Երկրապահ Կամավորականների միության Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին ներկա է գտնվել ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ազատամարտիկներ, զինծառայողներ, պատանի երկրապահներ:
Երկրապահական ավանդույթների հարգմամբ ժողովների ժամանակ ելույթ են ունենում երեք սերունդների ներկայացուցիչներ՝ազատամարտի մասնակից երկրապահ, երիտասարդ երկրապահ և պատանի երկրապահ: Բոլոր այս ժողովները սկսվում են նաև հոգևոր այրի օրհնությամբ:
Ներկաները լսել են տարածքային կառույցի հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփել արդյունքները:
Տարածքային կազմակերպության անդամների առաջարկով Ռոբերտ Սարգսյանը ներկաներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն ու առաջիկա համատեղ անելիքները:
«Որպես ԵԿՄ վարչության անդամ, պատիվ ունեմ ներկա գտնվելու ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին՝ ներկայացնելու այն ծրագրերն ու անելիքները, որ միասին, վստահեմ, կիրականացնենք առաջիկայում:
Հանրապետական կուսակցության կողմից իմ թեկնածության առաջադրումը յուրօրինակ գնահատական է նաև իմ կատարած աշխատանքին,որը տեսել և զգացել է մեր ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող թե՛ նրանք ովքեր ինձ ձայն են տվել, ևթե՛մյուսները: Այդ աշխատանքում ես առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով. Լինել բնակիչների հետ գրեթե ամենօրյա, անմիջական կապի մեջ, լսել նրանց տեսակետներն ու խնդիրները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ տալով:
Հպարտ եմ լինել երկրապահական ընտանիքի անդամ և վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք անել ավելին»:
Ժողովի ընթացքում ԵԿՄ վարչության ներկայացուցիչները մասնակիցներին հայտնել են առաջիկա ընտրություններին Ռոբերտ Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում սատարելու իրենց որոշման մասին: