Հոգեբանները բացատրել են, թե ինչպես է պետք ճիշտ խոսել երեխաների հետ
LifeՊարզվում է՝ ծնողները կարող են երեխային սովորեցնել հասկանալ այլ մարդկանց մտքերն ու զգացմունքները: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հետազոտողները հետևել են 40 մայրերի և նրանց 10, 12, 14 և 20 ամսական երեխաներին:
Մասնագետները հետևել են այն բանին, թե ինչպես են մայրերը խաղի ժամանակ խոսում երեխաների հետ: Երբ այդ երեխաները դարձել են 5-6 տարեկան, գիտնականները կրկին հանդիպել են նրանց հետ և թեստի միջոցով բացատրել երեխաների մոտ մարդկանց հասկանալու նրանց ընդունակությունները:
Արդյունքում պարզվել է, որ մարդկանց հասկանալու՝ երեխաների ընդունակությունը կապված է եղել այն բանի հետ, թե ինչպես է մայրը խաղի ժամանակ խոսել նրանց հետ: Եթե մայրը խաղի ընթացքում նրանց հարցեր է տվել, օրինակ՝ արդյոք նա տխրել է այն բանից, որ չի կարողացել բացել խաղալիք ավտոմեքենայի դուռը, ապա երեխան 5 տարեկանում ավելի հեշտ է հասկացել և ըմբռնել ուրիշ մարդկանց զգացմունքները: Այսպիսով, երեխայի մոտ սոցիալական հմտություններն ու ունակությունները զարգացնելու համար ծնողները առավել պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ:
Անի Գևորգյան