Սմարթֆոնները կկարողանա՞ն քաղցկեղ ախտորոշել
LifeՃապոնիայում մշակում են փոքր, բարձր զգայնության սենսոր, որի միջոցով հնարավոր կլինի պարզել մարդու օրգանիզմում քաղցկեղի կամ այլ ծանր հիվանդությունների առկայությունը՝ ընդհամենը շնչառությամբ:
Ինչպես հայտնում է TASS-ը, ենթադրվում է, որ տվիչը կգրանցի բնորոշ բոլոր օրգանական միացությունները, որոնք առկա են հիվանդ մարդու արտաշնչած օդում: Սարքը հնարավոր կլինի հեշտությամբ միացնել սմարթֆոնին և ինքնուրույն հետազոտվել. եղած ամբողջ տեղեկությունը կերևա էկրանին: Գիտնականները մտադիր են հասնել նաև նրան, որ սարքը նաև պարզի՝ մասնավորապես, որ ներքին օրգանն է ուռուցքով հիվանդ:
Մասնագետներն արդեն ստեղծել են սարքի նախատիպը, սակայն նրանք նշում են, որ դրա վերջնական մշակման համար դեռ մի քանի տարի կպահանջվի: