Լեհաստանը պատրաստ է վերանայել բանակի մասնակցությունը ԻՊ դեմ ռազմական առաքելություններին
ՄիջազգայինԼեհաստանը պատրաստ է վերանայել Իսլամական պետության դեմ ռազմական առքելություններին լեհական բանակի մասնակցության ընդլայնման հարցը, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նրա խոսքով՝ Լեհաստանը F-16-եր է ուղարկել Քուվեյթ, իսկ լեհական զինվորներն ուսումնավարժանքներ են անցակացնում Իրաքում եւ Հորդանանում:
«Իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել լեհական ուժերի մանդատի ընդլայնման հարցը: Հիմա մեր օդանավերը պարեկային թռիչքներ են իրականացնում, սակայն նրանք կարող են օգտակար լինել նաեւ մի քանի ռազմական առաքելություններում»,- հայտարարել է նախարարը: